ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է․

«Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի ծանր հետևանքներին և տնտեսական շրջափակմամբ պայմանավորված մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդն ապացուցեց իր վճռականությունը և կարողությունը՝ կառուցելու կենսունակ և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն՝ կյանքի կոչելով պայքարի գաղափարախոսների՝ հզոր և ինքնիշխան Արցախ կերտելու երազանքը։

Այս տարիների ընթացքում արցախահայությունը ստեղծել է կայուն պետականություն՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, հասարակության, կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ հաստատել պետական գործուն կառույցներ, որոնցից է նաև արդեն քառորդդարյա հոբելյանը նշող Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Ի հեճուկս բոլոր սահմանափակումների, ճնշումների և մարտահրավերների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունն իր անձնակազմի ամենօրյա նվիրյալ աշխատանքի շնորհիվ հետևողականորեն կրում է իր կարևոր առաքելությունը՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, միջազգային հարթակում արցախահայության ձայնը լսելի դարձնելուն և երկրի անվտանգության ամրապնդմանը։ Մեր երկու գերատեսչությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը միջազգային հարթակում արցախահայության շահերի պատշաճ ներկայացման առումով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հոբելյանի առիթով և ցանկանում հավակնոտ ծրագրեր ու ապագային միտված առաջադեմ նախագծեր՝ ի բարօրություն ողջ արցախահայության»։

Հայերեն

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել