Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն, շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

ԻՆչպես«Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին:

Այնուհետև նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը: Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:

Հայերեն English Русский