Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի՞ իրականացվում:

«Ո՞վ է ասում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի իրականացվում: Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված, բա այդ երեխաները ե՞րբ էին սնունդն առաջնագիծ ուղարկել: Բա որ մենք զինված ուժերում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված քայլեր ենք ձեռնարկում, դա ինչի՞ հետ է կապված: Ես խնդրում եմ այսպիսի շեշտադրումներ մի արեք, թե՝ տեսեք այս հարցը չի քննվում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել, ոնց եկել է, այնպես էլ կգնա… ժողովուրդ ջան, այդ ամենի ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմինները ուժասպառ են լինում: Վստահեցնում եմ՝ չկա այնպիսի բան, որ չի քննվելու: Չարաշահումներ իրականացնողները լսում են ու իրենք գիտեն, որ իրենց հետևից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը