Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ: «Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել ինձ հետ քննարկելու որոշ հարցեր, ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը: Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Այսինքն` այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե մտադիր չէ՞ հանդիպել նաև ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ: Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ մի X պահի հնարավոր է նաև նման անհրաժեշտություն ծագի: Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին