«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրություններում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին սատարելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:

Ալաշկերտ ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի: Եվ նրա ընտրվելու դեպքում Ալաշկերտ ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում:

Ավելի վաղ Արթուր Վանեցյանի թեկնածությանը սատարելու մասին են հայտարարել Երևանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը:

Հայերեն English

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս