Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը հաստատվեց գործադիրի հուլիսի 19-ի նիստում:

Ըստ հիմնավորման, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 մլն հատ դրոշմապիտակներ: Կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 մլն հատ դրոշմապիտակներ:

Կանխատեսման համար հիմք են հանդիսացել հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ավելացումը, 2017 թվականի ընթացքում դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի տրամադրման գործունեության փաստացի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պահանջարկի վրա հավանական ստվերի կրճատման ազդեցությունը:

Հայերեն English

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները