Օրական գոնե մեկ անգամ պետք է աղբահանություն իրականացվի. սրտաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրությունը դժգոհություններ ունի մայրաքաղաքում աղբահանության աշխատանքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանըլրագրողների հետ զրույցում քննարկել են մայրաքաղաքում աղբահանությանն առնչվող խնդիրները և անդրադարձել հանրության դժգոհություններին:

Աղբահանող կազմակերպություններն աղբահանությունն իրականացնում են ինչպես, երբ ցանկանում են: Երբ եկավ նոր «Սանիթեկ»-ը՝ ժողովրդի մեջ հույս արթնացավ, որ կբարելավվի այդ աշխատանքը:

«Կա Կառավարության որոշում, ըստ որի մինչև +9 ջերմաստիճանի դեպքում առնվազն երեք օրը մեկ պետք է պարտադիր աղբահանություն կատարվի: Մեկ այլ խնդիր է, որ աղբահանության վճարը փոստերով հնարավոր չէ կատարել, չկա այդ հնարավորությունը: Վճարները տնօրինում է քաղաքապետարանը, և չենք կարող իմանալ, թե որքան գումար է հատկացվում «Սանիթեկ»-ին և որքան գումար է մնում քաղաքապետարանին: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության կարիք կա այս հարցի շուրջ: Քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինեն, որ նորմալ աղբահանություն իրականացվի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Սրտաբան Մանուկյանը նշում է, որ միջազգային տվյալների համաձայն` միջինը +22-ից օդի բարձր ջերմաստիճանի դեպքում աղբահանություն պետք է իրականացվի օրը երեք անգամ: Օրգանական աղբը քայքայվում և նեխում է 48 ժամվա ընթացքում, իսկ շոգ օրերին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Շոգ եղանակին արագ զարգանում են նաև մանրէները, սնկերը: Բացի այդ՝ կրկնակի շատացել են աղիքային վիրուսային հիվանդությունները, հատկապես սննդային տոքսիկ ինֆեկցիան:

«Առաջին վնասը տհաճ հոտն է` ածխաջրի սուլֆիդը, որ արտազատվում է մթնոլորտ: Դա շատ թունավոր նյութ է և առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ, չորություն բերանի խոռոչում, քերոցի զգացում կոկորդում և ինքնազգացողության վատացում: Օրվա ընթացքում անընդհատ այդ օդը շնչելու պատճառով նվազում է նաև մարդու աշխատունակությունը: Գոնե մեկ անգամ օրը պետք է աղբահանվի»,- ահազանգեց Լամարա Մանուկյանը և հավելեց, որ շատ զգույշ պետք է լինել, եթե շենքերում առնետներ կան, որովհետև հիմնական աղբը տարածողները դրանք են:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով