Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 13-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Եվգենի Դիտրիխի հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում