Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ
2 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/940694.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը,ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր,վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Աֆղանստանում վճռականաջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության,մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:
Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը,մասնավորապես,Վիեննայում,Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները,որոնք,ի թիվս այլոց,ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,-ասել է Փաշինյանը: