Քաղաքականություն

Սերժ  Սարգսյանը ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին

1 րոպեի ընթերցում

Սերժ  Սարգսյանը ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ,Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

Նա նաև կարևորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»,- գրել է Աշոտյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում