Ինովացիա

Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում. Ucom-ը հատուկ առաջարկ ունի

2 րոպեի ընթերցում

Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում. Ucom-ը հատուկ առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում հուլիսի 11-ից հնարավոր է ձեռք բերել Xiaomi Redmi S2 սմարթֆոն և ստանալ նաև Xiaomi MI Band 2 խելացի թևնոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովները կարող են սարքավորումների փաթեթը ձեռք բերել Ucom Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանի հետ՝ 24 ամսվա բաժանորդագրությամբ։

Տվյալ դեպքում բաժանորդները սարքավորումների փաթեթի համար կվճարեն ամսական 4 600 դրամ։ Փաթեթի ընդհանուր արժեքը 111 000 դրամ է, որը հնարավոր է ձևակերպել ապառիկ տարբերակով՝ վճարելով սկսած 0% կանխավճար, սպասարկման վճար և տոկոսադրույք:

Նշենք, որ Xiaomi Redmi S2 նորագույն սմարթֆոնն ունի 16 ՄՊ տեսախցիկ և 5.99-դյույմանոց էկրան: Ucom-ի սպասարկման կենտրոններում սմարթֆոնն առկա է մոխրագույն (Grey) և վարդե ոսկեգույն (Rose Gold) տարբերակներով։

Իսկ Xiaomi MI Band 2 ֆիթնես խելացի թևնոցն օժտված է քայլերը հաշվելու, սրտի զարկերին և քնի ընթացքին հետևելու հնարավորությամբ։ Թևնոցը փոշեդիմացկուն է, IP67 հավաստագրումը վկայում է դրա ջրակայունության մասին։ Մեկ լիցքավորումն ապահովում է մարտկոցի 20-օրյա աշխատանքը։ Թևնոցի օգտակար գործառույթներից են զարթուցիչը, սպորտային նպատակների հիշեցման, մուտքային զանգերի, SMS-հաղորդագրությունների, սոցիալական կայքերի և էլեկտրոնային փոստի ծանուցումներն ստանալու հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում