Հասարակական

Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը. ՊՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական կայքերից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց. «Եթե տեղեկատվությունը հաստատվի, Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով»: Նա հավելեց նաև, որ ադրբեջանակն կողմի տարաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չի վերաբերվում:

«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում