ՊՆ-ն խորհրդարանի արտահերթ նիստին կներկայացնի հանրակրթական ծրագիրը դեռ չավարտած տղաներին տարկետում տալու առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել առաջարկ կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Նա ընդգծեց, որ գործող կարգավորմամբ, եթե քաղաքացին արդեն իսկ 19 տարեկան է և նա ենթակա է զորակոչի, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ հանրակրթական ծրագիրը դեռ չէր ավարտվել:

«Այս փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ: Մենք առաջարկել ենք, որպեսզի Կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Վաղը ԱԺ արտահերթ նիստին կքննարկվի այս հարցը»,- ընդգծեց Բալայանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին կա 10 զորակոչվող, ովքեր ՀՀ քաղաքացի են և վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից՝ հայրենիքին ծառայելու նպատակով:

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական ուսումը 11 տարի է, իսկ Հայաստանում 12, և հայրենիք վերադարձած տղաները մեկ դասարան ավելի ցածր են նստում և ավարտում են արդեն 19 տարեկանում»,- ասաց Գաբրիել Բալայանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, որ իրենք փորձել են Կառավարության անհատական ակտերով՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, արդեն իսկ 19 տարեկանը լրացած տղաներին տարկետում տրամադրել:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով