Սպորտ

Բրենդան Ռոջերսը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

1 րոպեի ընթերցում

Բրենդան Ռոջերսը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն, ով նախկինում մարզում էր անգլիական «Լիվերպուլ»-ը, խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, որ ժամանակին, երբ նա մարզում էր անգլիական «Լիվերպուլ» ակումբը, հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով՝ Ռոջերսը պատասխանեց. «Այո, ես խոսել եմ Մխիթարյանի հետ 2014 թվականին և բավականին երկար զրույց ենք ունեցել: Այդ ժամանակ նա ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր լիգայում խաղալու համար և որոշել էր տեղափոխվել Դորտմոււնդի «Բորուսիա»: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, արագ, տեխնիկապես հարուստ և շատ տաղանդավոր»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում