Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան: Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Միջազգային օրն այսօր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ: Միջազգային օրն իր հետ բերել է նաեւ հետաքրքիր արդյունքներ: Օրինակ, բավական երկար համբույր գրանցվեց 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ, 2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ: Էկկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն էլ 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան:

Հայերեն English

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին