Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է. Արմեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորությամբ Հայաստանում ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ օրենքով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը: «Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և միաժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացին է»,-իր ելույթում նշեց նախագահը:

Նա ընդգծեց, որ սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել, ոչ միայն ինքնիշխան, զարգացող և ժողովրդավարության ուղին ընտրած աներկբա գոյության փաստը, այլ նաև միջազգային ասպարեզում նրա ինքնատիպ և բարձ վարկանիշի առկայությունը: «Այդ վարկանիշի բարձրացումը մեր բոլորի իրավունքը և պարտականությունն է: Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը իր ներսում այդ արժեքների կրողը լինի»,-ասաց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, գծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաև մեր բարոյական արժեքները: «Պետք է մտածել և գործել ի շահ երկրի , օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել սահմանադրությունը ու այդժամ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին ավելի վստահ, երկրի իշխանությունը ավելի պատասխանատու և ավելի վստահելի : Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստան»,-վստահեցրեց նախագահ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս