«Ամերիաբանկ»-ը որոշել է զիջել ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերը և տուգանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ը, հետևելով ՀՀ Կառավարության առաջարկին, որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը և տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն Բանկին մինչև 2018-ի տարեվերջ:
Ի լրումն վերոնշյալի՝ Բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների չապահովված մինչև 5,000,000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից: