Մասնագետը կարևորում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման աշխատանքների պատշաճ իրականացումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը կարծում է, որ էներգետիկ ոլորտի զարգացման համար առաջնահերթ է ավարտին հասցնել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում մասնագետն ընդգծեց, որ միևնույն ժամանակ հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու միջոցառումների վրա: «Անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները պետք է իրականացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ատոմակայանը շահագործվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Հարցին, թե որքա՞ն ժամկետով կարելի է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը, մասնագետն ասաց, որ նմանատիպ էներգաբլոկի շահագործման ժամկետ երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում` բոլորը 30 տարով: «Սակայն սա չի նշանակում, թե մենք ասում ենք, որ մեզ մոտ էլ անպայման պետք է 30 տարով երկարաձգվի: Որոշ ստուգումներ կատարելուց և անվտանգության հիմնավորումները ստանալուց հետո միայն կարելի է ասել, թե որքան կարելի է երկարաձգել»,- նշեց նա:

Մասնագետն անդրադարձավ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն որոշմանը, որ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլարի ռուսական վարկը հաշվարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Նա կարծիք հայտնեց, որ դա սակագնի վրա կանդրադառնա, սակայն հավելեց, որ կա այդ ազդեցությունը մեղմելու հնարավորություն: «Հիմա ատոմակայանում մոդերնիզացման աշխատանք է իրականացվում, և եթե մենք այսօր 92 տոկոս հզորության տակ ենք աշխատում, ապա կարելի է հզորությունը մինչև իր նոմինալ արժեք բարձրացնել` դա 440 մեգավատն է: Այսինքն, այստեղ մենք մոտավորապես 40-50 մեգավատ ավելի արտադրանք ենք տալու, մինչև հիմա չի եղել դա: Եթե հաշվենք օրվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալով, ապա մեծ քանակություն է, մեծ գումարներ կբերի, ինչը կարող է ինչ-որ ձևով մեղմել սակագնի հնարավոր բարձրացումը»,- մանրամասնեց Վահրամ Պետրոսյանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը և հավանություն տրվել ներդրումային պլանին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում