Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի ազգային թիմի անդամ, 31-րդ ամառային Օլիմիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Բենիդորմ քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացում Աբգարյանի մրցակիցը մեքսիկացի բռնցքամարտիկ Խեսուս Գալիսիան էր: 10 ռաունդանոց մենամարտում Աբգարյանը հաղթանակ տոնեց միավորներով՝ բացարձակ առավելության հասնելով 31-ամյա հակառակորդի նկատմամբ:

Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:

Հայ բռնցքամարտիկը մինչ այս 9 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և չի կրել ոչ մի պարտությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում