Մանե Թանդիլյանը հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ցանկացողներին հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Սիրով հրավիրում ենք վաղը 19։00-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկմանը, որի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք տվյալ քննարկման համակարգող՝ Լևոն Հարությունյանի հետ»,-գրել է նախարար Թանդիլյանը։

Հունիսի 21-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո քաղաքացիները վճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որդեգրվել է ժամանակավոր լուծում, որն ուղղված է հանգիստ պայմաններում հարցը քննարկելուն և բոլոր շահագրգիռ կողմերի համար կոնսենսուսի հասնելուն:

Մանե Թանդիլյանն էլ հայտնել է, որ համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները կամբողջացվեն և Ազգային ժողովի դատին կներկայացվեն աշնանային նստաշրջանում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներին: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով