Հասարակական

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Ալեքսիս Օհանյանին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Ալեքսիս Օհանյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: «Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց. «երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել հայաստանյան այցելությունից։ Առաջին լուսանկարը նա վերնագրել է. «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»:

Այնուհետև նա այցելել է հայկական շուկաներից մեկը, որտեղից կարճ տեսանյութերի միջոցով ցույց է տվել հայկական մրգերն ու բանջարեղենները: Ծիրան համտեսելուց հետո նա ևս մեկ լուսանկար է թողել Instagram-ում՝ գրելով. «Այցելություն շուկա: Լուսանկարում չեն երևում այն համեղ ծիրանները, որոնք կերել ենք: Մենք հայտնի ենք պահածոների պատրաստման գործում: Հայրս սովորություն ուներ ձմեռվա համար բանջարեղեններ պահածոյացնել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, թե ես երբ կսկսեմ»:

Մեկ այլ լուսանկարի ներքո էլ գրել է, որ իր լավագույն ընկերներից մեկը մանկության տարիներին իրեն է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ»,-գրել է նա:

Թումոյի սաներին ուղղված տեսաուղերձում էլ Ալեքսիս Օհանյանն ասել է, որ ոգեշնչված ու հպարտ է նրանցով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում