Իրավունք

Վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ գործերով. Գագիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ գործերով. Գագիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ վարչական արդարադատության գործերով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Այսօր վարչական դատարանում գործերի 70 տոկոսը ոստիկանության դեմ ներկայացված տույժերի, տուգաքների բողոքարկումներն են , որոնց 50 տոկոսը բավարարվում է»,- ասաց Հարությունյանը:

Նրա կարծիքով` Հայաստանում մինչև հիմա լուրջ մակարդակի չի դրվել արդարադատության ծախսատարության գնահատման խնդիրը:

«Մոտավորապես 50 միլիոն դրամի տույժ, տուգանքներից քաղաքացիներից ազատելու համար պետությունը բյուջեից ծախսում է մոտավորապես 300 միլիոն դրամ: Եթե մենք գնահատենք արդյունավետության տեսակետից՝ վնասաբերության աստիճանը գրեթե քառապտիկ է»,- ասաց Հարությունյանը:

ԲԴԽ նախագահը կարծում է, որ խնդիրը լուծելու համար Հայաստանում պետք է կատարելագործվի վարչական վարույթների ինստիտուտը և բարձրացվի այդ ակտերի որակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում