«Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի դատախազությունից մայիսի 5-ին ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ուղարկվել «a1plus.am» կայքի՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքիվրա ազդելու նպատակով «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին կաշառք տալու վերաբերյալ հոդվածը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 3-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ՝ ավտոմեքենայի մեջ, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը մայիսի 5-ին կայանալիք «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների արհեստավարժ մարզամրցման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել է «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին' տալով 1 հազար ԱՄՆ դոլար գումար և խոստացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից նշված ֆուտբոլային խաղը հաղթելու դեպքում տալ ևս 4 հազար ԱՍՆ դոլար գումար:

«Դեպքի առթիվ 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Վարույթն իրականացնող մարմնի հունիսի 22-ի որոշմամբ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- գրել է Աբրահամայանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում