Իրավունք

ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ  քրեական հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, նույն հիմքով դադարեցվել է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը:

Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում