Իրավունք

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 22-ին քննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել նրանց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց մերժել պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում