ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մահացել Է Կոկո անունով գորիլան, որը տիրապետում Է ժեստերի ամերիկյան լեզվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Gorilla Foundation կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Կոկո գորիլան, որը հայտնի Է ժեստերի լեզվի իր արտասովոր տիրապետմամբ եւ իր ոչնչացող տեսակների հիմնական դեսպանն Է, 46 տարեկան հասակում քնի մեջ մահացել Է հունիսի 20-ի երեկոյան (ԱՄՆ-ի ժամանակով հունիսի 19-ին): Կոկոն, որպես բոլոր գորիլաների դեսպան եւ տեսակների միջեւ հաղորդակցման խորհրդանիշ, ազդեցություն Է գործել միլիոնավոր կյանքերի վրա: Նրան շատ Էին սիրում եւ շատ են կարոտելու»,-ասվում Է մամուլի տեղեկագրում: Կազմակերպության տվյալներով՝ Կոկո անունով արեւմտյան հարթավայրային գորիլան ծնվել Է 1971 թվականի հուլիսի 4-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում: 1972 թվականին կենդանիների ամերիկացի հոգեբան Ֆրանսին Փեթերսոնն սկսել Է նրան սովորեցնել ժեստերի լեզուն: 1974 թվականին Փեթերսոնն ու նրա գործընկեր Ռոնալդ Կոնը Կոկոյին ընդգրկել են Սթենֆորդի համալսարանի նախագծում եւ հիմնել Gorilla Foundation կազմակերպությունը:

Մամուլի տեղեկագրի համաձայն, Կոկոն նկարահավել Է մի քանի վավերագրական ֆիլմերում եւ երկու անգամ հայտնվել National Geographic հանդեսի շապիկին: Հանդեսի շապիկի համար առաջին լուսանկարը (1978 թվականի հոկտեմբեր) Կոկոն ինքն Է արել՝ իրեն լուսանկարելով հայելու մեջ: Երկրորդ լուսանկարի վրա (1985 թվականի հունվար) նա պատկերված Է փոքրիկ կատվին գրկած: Ավելի ուշ հրապարակվել Է Koko`s Kitten («Կոկո կատվիկը») մանկական գիրքը, որը ներառված Է տարրական դպրոցների ծրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին