Հասարակական

Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ին Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրեց, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: «Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Մելքոն Տալոյանը նշեց, որ վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում