ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել: ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահն Արարատ Մելքումյանին ազատել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդբանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը: