Հասարակական

Արսեն Թորոսյանը հավաստիացնում է. անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը հավաստիացնում է. անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ՝ առանց որևէ պարտադրանքի, բոլոր ռիսկերը մաքսիմալ հաշվի առնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հանդիպում-զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով բավական դրական է վերաբերվում այդ համակարգին, համարելով, որ առանց դրա դժվար կլինի որակյալ և ժամանակակից առողջապահություն ունենալ: «Անցյալ տարի ՀՀ-ն 15 տարով պայմանագիր էր կնքել մի ընկերության հետ էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում կազմակերպելու համար: Այդ ընկերության հետ մենք կոնստրուկտիվ համագործակցում ենք»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատներին, գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունում նախագիծ է շրջանառվում, որով էլեկտրոնային դեղատները կկարողանան առաքումներ կատարել՝ օրենքի հետ խնդիր չունենալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում