Դերասան Ջեֆ Գոլդբլյումն աստղ Է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
1 րոպեի ընթերցում
![Դերասան Ջեֆ Գոլդբլյումն աստղ Է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937592.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլյումը, որը հռչակավոր Է դարձել «Յուրայի ժամանակաշրջանի բնայգու» վերաբերյալ ֆիլմերի շարքով, սեփական աստղն Է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety պրոֆիլային հրատարակությունը:
Գոլդբլյումը կինոյում սկսել Է նկարահանվել 1974 թվականին, երբ նա 22 տարեկան Էր: «Յուրայի ժամանակաշրջանի բնայգու» աշխարհից Յան Մալքոլմի դերից բացի, նա գիտնականների Է մարմնավորել «Ճանճը» եւ «Անկախության օրը» ֆիլմերում:Նշվում Է, որ դերասանի աստղը թվով 2638-րդն Է դարձել: Հոլիվուդի «Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի գլխավոր տուրիստական տեսարժան վայրերից մեկն Է, ուր տարեկան այցելում Է մոտավորապես 10 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
WATCH: Actor Jeff Goldblum received a star on the Hollywood Walk of Fame pic.twitter.com/lrNDz2G0bw
— NBC News (@NBCNews) 15 июня 2018 г.