Հասարակական

Թաներ Աքչամի կողմից Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելուն նպաստել է իր հայրը

2 րոպեի ընթերցում

Թաներ Աքչամի կողմից Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելուն նպաստել է իր հայրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով հետաքրքրվել և այն սկսել է ուսումնասիրել ի շնորհիվ իր հոր: Հայրը նրա մեջ սերմանել է արդարության համար պայքարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աքչանն այս մասին ասաց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանը:

«Ես թուրք եմ, բայց մենք բոլորս նույն արյունն ունենք: Հայոց ցեղասպանության թեման ինձ հետաքրքրել է ի շնորհիվ հորս: Հայրս ինձ ասում էր միայն մեկ բան՝ պատմիր ճշմարտությունն ու պայքարիր արդարության համար»,-ասաց թուրք պատմաբանը:

Աքչամը նշում է՝ երբ քայլում է Երևանում, զգում է՝ այստեղ նույն օդն է, նույն աշխարհագրությունը:

Նա ասում է՝ Թուրքիայում ժխտողականությունը հիմնավորում են Հայոց ցեղասպանության մասին փաստող փաստաթղթերի բնօրինակները պահանջելով: «Բնօրինակ փաստաթղթի պակասի պատճառով են եղելությունը դնում կասկածի տակ: Թուրքիայի կողմից ժխտողականությունն ի սկզբանե եղել է ցեղասպանության անքակտելի մասը»,-ասում է Աքչամն ու հավելում, որ ժխտողականությունն ի հայտ չի եկել Հայոց ցեղասպանությունից հետո, այլ սերմանված է եղել ակունքներում:

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ թեմայով աշխատանքներ ունի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում