Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ տեղեկացվել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ ապագա բանակցությունների հարցով, որոնք 2016թ. սեպտեմբերի 13-ին հանգեցրել են լայն կոնսենսուսով քաղաքական համաձայնության ընտրական գործընթացների կազմակերպման շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Սա արտացոլում է իշխանությունների շոշափելի ջանքերը` միտված շահագրգիռ բոլոր կողմերի հետ բաց և թափանցիկ երկխոսությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն կառուցելուն»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսվում է ՀՀ կառավարության ծրագրում: Ծրագրում, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, նշվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի Ընտրական օրենսգիրքը: Այժմ գործող Ընտրական օրենսգրքի շուրջ կայացած 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում 2016թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանը տարածեց ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը, որին միացել էին քննարկումներին մասնակից բոլոր կողմերը:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ