ՀՀ վարչապետը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Գործադրի ղեկավարը կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ առկա խնդիրների լուծման, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու եղբայրական և բարեկամական պետությունների համագործակցությանը նոր զարկ տալու համար: Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով հայ-ռուսական պատմական հարաբերություններն ու ծավալները՝ զգում է մեծ պատասխանատվություն նոր պաշտոնում և պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ համագործակցել՝ ի նպաստ երկու պետությունների կապերի էլ ավելի խորացման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Հայերեն English Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով