ԱՄՆ-ում Էմինեմի ելույթի ժամանակ հատուկ Էֆեկտները խուճապ են առաջացրել հանդիսականների մեջ
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ում Էմինեմի ելույթի ժամանակ հատուկ Էֆեկտները խուճապ են առաջացրել հանդիսականների մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/936940.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Էմինեմի ելույթի ժամանակ հնչյունային Էֆեկտները խուճապ են առաջացրել Bonnaroo փառատոնի հանդիսականների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Page Six-ը:
Kill You թրեքում օգտագործվում Է հնչյուն, որը կրակոցներ Է նմանակում: Հրաձգության ձայն լսելով՝ մարդկանց մի մասը վազել Է դեպի ելքը, մյուսներն սկսել են թաքստոց փնտրել: Ավելի ուշ հանդիսականներից ոմանք դժգոհություն են հայտնել իրականությանն այդքան համապատասխան Էֆեկտներից:
«Ես Էմինեմի մոլի երկրպագուն եմ, բայց բեմից միանգամից երեք կրակոց լսելն ահավոր Է, չեմ ստի: Հատկապես մեր աշխարհում»,- գրել Է փառատոնի մասնակից աղջիկներից մեկը: Bonnaroo-ն երաժշտության եւ արվեստի ամենամյա փառատոն Է, որը տեղի Է ունենում Մանչեսթր քաղաքի (Թենեսիի նահանգ) հսկայական ֆերմայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
#EMINEM #Bonnaroo GUNSHOT pic.twitter.com/WgIeIH3Ipd
— EMINEM_TOUR_UPDATES (@Eminemreviv1) 10 июня 2018 г.