Արմեն Սարգսյանը կոչ է արել բնապահպանական խնդիրների քննարկման հարթակ ձևավորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում բնապահպանական խնդիրների և վերջերս բնապահպանների հետ հանդիպմանը հաջորդած քայլերի վերաբերյալ Tert.am-ըհարց է ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

- Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Կտեղեկացնե՞ք, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, և ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը:

- Փոփոխությունների և սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:

Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու և քննարկելու, ընդհանուր և համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբերուսումնասիրությունների արդյունքները։

Նախագահը հանդիպել ու զրուցել է մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:

Ուստի, նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին, կոչ անելով ձևավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարելու համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում և գտնելու ապագային միտված լուծումներ:

Հայերեն العربية English

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/07/26

Ասիական ինդեքսներ - 31/07/26

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին

Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝՝ կրթության, գիտության և նորարարության ոլորտում

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Բավարիայի վարչապետը խոստացել է աջակցել Մոլդովայի եվրոպական ուղուն. Moldpres

Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական ​​բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով