Հայաստանում 4,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:07-ին գրանցվել է 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակի, Վանաձորի տարածքում: Տվյալներ ավերածությունների կամ տուժածների մասին չկան:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Վանաձոր քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք:

ՀՀ ԱԻՆ տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին)՝ հյուսիսային լայնության 41.020և արևելյան երկայնության 43.780աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:

Հայերեն English Русский

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող 11 ընկերություններում

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը