1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սխեմայի մասն էխոսքը և ո՞ր նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում էեղել:
«Ասացի, որ այս պահի դրությամբ երկուդեպք է արձանագրվել, գործը ԱԱԾ-ում է, քննություն է ընթանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Հրաչյա Ռոստոմյանը նաև նշեց, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հիմնականում լավ ժառանգություն է ստացել, իսկ խնդիրերն էլ կապված են հակակարկտային և սեյսմիկ կայանների վերազինման, արդիականացման հետ:
Նախարարը չհամաձայնեց լրագրողների դիտարկման հետ, թեԱԻՆկադրերն իրեն չեն ընդունում, իր հետ չեն ցանկանում աշխատել: Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց նաև, որ ինքնանպատակ կադրային փոփոխություններ նախարարությունում չեն լինելու: