Նիկոլ Փաշինյանը Ջավախքի հայությանը խոստացավ որակապես նոր աստիճանի բարձրացնել հայ-վրացական հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջավախքում հանդիպումներ ունեցավ հայաբնակ մի շարք գյուղերի բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ Ծալկա, Փոկա, Գանձա, Սաթխա հայաբնակ գյուղերի, Նինոծմինդա քաղաքիբնակիչների հետ:

Բոլոր գյուղերում ՀՀ վարչապետին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Բոլոր գյուղերում նրան դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով: Նիկոլ Փաշինյանը բոլոր գյուղերում ելույթներ ունեցավ: ՀՀ վարչապետը իր ելույթներում հիմնականում անդրադարձ կատարեց հայ-վրացական հարաբերությունների կարևորությանը և դրանք առավել խորացնելու, որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությանը:

«Ես շատ արդյունավետ այց եմ ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը արվեց դեպի Վրաստան: Սա ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունն ու առանձնահատուկ նշանակությունը: Ես համոզված եմ, որ այս այցի արդյունքներով հայ-վրացական հարաբերությունները էական փոփոխություններ են ապրելու: Եվ այդ փոփոխություններին հասնելու համար առաջարկում եմ մի շատ պարզ բանաձև: Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն, սադրանք վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ: Հայ ժողովուրդն ու Հայաստանն էլ պետք է համոզված լինեն, որ վրաց ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն և սադրանք հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ: Ահա այս հենքի վրա մենք պետք է հասնենք հայ-վրացական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակի: Եվ ես համոզված եմ, որ այս հարաբերությունների համատեքստում պետք է լուծվեն բոլոր այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք առկա են Վրաստանի հայաբնակ շրջաններում: Մենք շարունակաբար պետք է բարձրացնենք հայ-վրացական հարաբերությունների մակարդակը և որակը: Պետք է բարձրանա ոչ միայն մեր պետությունների, այլ ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակը: Ես համոզված եմ, որ մենք բոլորս պատրաստ ենք լրջագույն ջանքեր գործադրել դրա համար»,- Այազմա գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը:

Սաթխե համայնքում էլ ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ իր՝ Վրաստան կատարած պաշտոնական այցից հետո հայ-վրացական հարաբերություններում նոր էջ է բացվում: «Այս այցի ամենակարևոր արդյունքը համարում եմ այն, որ Վրաստանի վարչապետի և իմ միջև հաստատվել են անձնական ջերմ հարաբերություններ, և ես համոզված եմ, որ ի դեմս Վրաստանի գործող վարչապետի հայ ժողովուրդն ունի շատ լավ բարեկամ, որը որևէ ջանք չի խնայելու հայ-վրացական բարեկամությունը խորացնելու համար»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանն արդեն ժամանել է Ախալքալաք, որտեղ ևս հանդիպում կունենա տեղի հայ բնակչության հետ, ինչպես նաև կմասնակցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը