Հայաստանի ֆինանսական համակարգի՝ տարբեր ռիսկերին դիմակայելու ցուցանիշը նախորդ տարի գերազանցել է պահանջված տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր ռիսկերին դիմակայելու ֆինանսական համակարգի ցուցանիշը նախորդ տարի գերազանցել է 18 տոկոսը: Պահանջվածից երկու անգամ բարձր է եղել նաև իրացվելիության ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Վերջին մի քանի տարիներին՝ հատկապես 2014-ից հետո կապիտալի բավականին մեծ ներհոսք եղավ բանկային համակարգ՝ պայմանավորված Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջների փոփոխությամբ: Արդյունքում ունենք բավականին բարձր կապիտալով հագեցված ֆինանսական համակարգ: Կապիտալի համարժեքության նորմատիվը հիմնական այն ցուցանիշն է, որը գնահատում է ֆինանսական համակարգի ունակությունը՝ դիմակայելու տարբեր շոկերին և ռիսկերին: Եվ այդ ցուցանիշը բավականին բարձր է եղել: 2017-ի վերջին կապիտալի համարժեքության նորմատիվը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ նվազագույն պահանջը 12 տոկոսն է»,-ասաց Գրիգորյանը:

Իրացվելիության ցուցանիշը Հայաստանում ևս մոտ 2 անգամ ավելի բարձր է եղել, քան պահանջվող նվազագույն ցուցանիշը: Ընդհանուր իրացվելիության ցուցանիշը պահանջվածին գերազանցել է գրեթե 2 անգամ՝ կազմելով ավելի քան 130 տոկոս: Իսկ ընթացիկ կամ արագ իրացվելիության ցուցանիշը գերազանցել է 30 տոկոսը:

Վարկեր, համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը, որը բնութագրում է հիմնականում ֆինանսական միջնորդությունը, ևս շարունակել է աճել: Ընդհանուր վարկերի աճը գերազանցել է 8 տոկոսը: «Դա բավական մեծ ցուցանիշ է հաշվառելու նաև վերջին մի քանի տարիների զարգացումները և ֆինանսական միջնորդության կտրուկ աճը: Այս պայմաններում էականորեն բարելավվել է նաև ակտիվների որակը: Թե գյուղատնտեսության, թե արդյունաբերության և թե առևտրի և սպառողական վարկերի ոլորտում ունենք էական բարելավում: Դա խոսում է բանկերում վատորակ ակտիվների պորտֆելի նվազման մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ․ Արթուր Նահապետյան

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը դեռ քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը․ Պեսկով

Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան