Արցախում գայլերի հարձակումից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին արձանագրված գայլի հարձակման հետևանքով տուժած երեք երեխաները ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:

Արցախի առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2008 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանն ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով: 2000 թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը բուժկենտրոն է ընդունվել դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:

Ավելի ուշ նույն միջադեպի հետևանքով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել նաև 1977 թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:

Տուժածներին կշարունակեն պատվաստումները համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի: Նրանք դեռ հիվանդանոցում կմնան մեկ-երկու շաբաթ, սակայն առաջիկա ամիսներին կլինեն բժիշկների հսկողության տակ:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով