Նախագահ Սարգսյանը վիրավոր զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր՝ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը կարևորեց կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը: «Մենք պետականորեն պետք է կազմակերպենք, որպեսզի հաշմանդամները վերադառնան արժանապատիվ կյանք և ոչ թե իրենց ողջ կյանքում օգնություն ստանան: Օգնություն ակնկալելու հոգեբանությունից պետք է դուրս գալ»,-հորդորեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր առաջարկը կքննարկի նաև ՀՀ վարչապետի հետ:

«Այստեղ առողջությունը վերականգնած մարդը, որը նաև այս ընթացքում մասնագիտական որակներ է ձեռք բերել, պետք է առավելություն ստանա գործատուների կողմից: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Պատկերացրեք Հայաստանում աշխատող բազմաթիվ ընկերություններ երեք, չորս, հինգ հոգու աշխատանքի հրավիրեն և նորմալ աշխատավարձ տան: Այս մարդիկ իրենց աշխատանքով կապրեն, այլ ոչ թե օգնություն կստանան»,-նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տղաների խնդիրներն առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: «Նրանցից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Այս տղաների թոշակը պետք է արժանի լինի իրենց նվիրումին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ բարի աշխատանքի ծավալը պետք է մեծանա, և նման վերականգնողական կենտրոններ պետք է գործեն նաև հեռավոր շրջաններում: «Առողջապահական համակարգը պետք է բազմապատկվի և Երևանի կենտրոնից շրջաններ գնա: Վիրավոր մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից այստեղ բերելը շատ դժվար է»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Հայերեն العربية English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը