Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է:

«Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը:

Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

«Մարդն այդ գործիքն առաջին անգամ դնում է ականջին ու լսում է. այդ տեսարանից ցանկացածը կարող է հուզվել: Երեխաների առջև նոր կյանք է բացվում»,- իր ուրախությունը փոխանցեց ՀՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:Լրագրողի այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը հազարավոր տարիներ գոյություն ունի, և մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը խորն է: «Դուք չեք փոխվել հեղափոխությունից առաջ և հետո, պարզապես այսօր ավելի ազատ եք, ավելի եռանդուն եք: Իմ երդմնակալության ժամանակ ասացի, որ երազում եմ երիտասարդ Հայաստանի մասին, պարզվեց՝ երազել պետք չէ. երիտասարդ Հայաստանը դուք եք, և դա ակնհայտ է: Էլթոնն էլ իր խոսքում ասաց, որ այն եռանդը, որը կա քաղաքում տեսանելի է՝ չնայած ընդամենը մի քանի ժամ է այստեղ»,- նշեց նախագահը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը, որի բարեգործական ծրագրի շրջանակում մայիսի 26-ին Հայաստան է ժամանել Էլթոն Ջոնը, ստեղծել է Արմեն Սարգսյանը 2010 թվականին:

Այն իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր. դրանցից մեկը «Save the children» կազմակերպության հետ է կյանքի կոչվում: Շենքի առաջին հարկը տրամադրված է անդամալույծ կամ դժվարություններ ունեցող երեխաներին, որոնք հարյուրից ավել են և շատանում են: Շաբաթվա ընթացքում նրանք մի քանի անգամ այցելում են հիմնադրամ թերապիաներ անցնում, որոնք երեխաներին վերադարձնում են կյանք:

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ