«Ռեալ»-ը 13-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը. Պատմական արդյունք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն ակտիվ էին, բայց օգտագործելու հնարավորությունները չստացվեց: Անսպասելի ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլ»-ի առաջատար Մուհամեդ Սալահը: Քիչ ավելի ուշ վնասվածքի պատճառռով փոխարինվեց արդեն «Ռեալ»-ից Կարվախալը:

Երկրորդ կեսի մեկնարկին անհավանակ և անսպասելի գոլ խփեց Կարիմ Բենզեման: «Լիվերպուլ»-ի դարպասապահը գնդակը նետում էր առաջ, երբ Բենզեման պարզապես առաջ մեկնեց ոտքը և գնդակը հայտնվեց անգլիական ակումբի դարպասում: Եվ մի քանի րոպե անց «կարմիրները» խփեցին պատասխան գնդակը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Մանեն հաշիվը դարձրեց 1:1:

Հանդիպման 63-րդ րոպեին ֆանտաստիկ, հետհարվածով գոլի հեղինակ դարձավ Գարետ Բեյլը (2:1): Նույն Բեյլը 83-րդ րոպեին հեռահար հարված կատարեց դեպի դարպասը, «Լիվերպուլ»-ի դարպասապահը փորձեց որսալ գնդակը, բայց չգիտես ինչպես բաց թողեց գնդակը (3:1):

Ի վերջո «արքայական ակումբը» հաղթեց 3:1 հաշվով և 13-րդ անգամ տիրավ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ