«Հայաստան» հիմնադրամը կմշակի առաջիկա 25 տարիների գործունեության տեսլականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է մշակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության տեսլականն առաջիկա 25 տարիների համար: Այս առաջարկը հնչեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

«Նիստում հնչեցին մի շարք առաջարկություններ հիմնադրամի գործունեությունն ավելի բարելավելու ուղղությամբ: Կարծում եմ, որ պետք է այսօրվա քննարկումների, առաջարկությունների վրա հիմնվելով, ներկայացնել 2 փաստաթուղթ: Մեկը պետք է վերաբերի հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որովհետև իրականությունը փոխվել է, Հայաստանն այժմ խորհրդարանական պետություն է: Առաջարկում եմ, որ մյուս փաստաթուղթը վերաբերի հիմնադրամի գործունեությանն առաջիկա տարիների համար: Այսինքն՝ հասկանանք, թե ինչպես պետք է հիմնադրամն առաջ շարժվի հաջորդ 25 տարվա ընթացքում: Ես ակնկալում եմ, որ այդ առաջարկությունները կլինեն համարձակ, նպատակաուղղված այն խնդրին, թե ինչպես լավացնենք և բարելավենք հիմնադրամի գործունեությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույնպես առաջարկությամբ հանդես եկավ՝ կապված բարեգործությունը հարկերից ազատելու հետ:

«Մենք կարող ենք քայլ անել, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի առումով օրենքի ուժով ընդունենք մոտեցում, որ այն գործարարները, որոնք կիրականացնեն բարեգործական նվիրատվություն, ապա այդ մասով կազատվեն հարկից: Կարծում եմ կառավարության դա կարելի է քննարկել»,-ասաց Արա Բաբլոյանը:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:

Հայերեն العربية

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ