Մշակույթ

Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջիկայում կքննարկի և կառաջարկի լուծում կարևորագույն մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի բարձրացրած հարցին:

«Շատ մշակութային միջոցառումներ կիսադատարկ դահլիճներում են անցկացվում: Ուզում եմ հավաստիացնել, որ հազարավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ թե որպես հանդիսատեսներ, թե որպես արտիստներ մեծ սիրով կայցելեին, եթե դրանք հարմարեցված լինեին»,-ասաց Ալավերդյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ պետք է շատ արագ քայլ ձեռնարկեն կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու համար: Դրանք պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: «Կառավարությունն առաջիկայում այս հարցը կքննարկի և լուծումներ կառաջարկի: Նույնիսկ կարելի է այդ թեման քննարկել դոնոր կազմակերպությունների հետ»,-ասաց վարչապետն ու հավաստիացրեց, որ միջոցներ հաստատ կգտնվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում