Հասարակական

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուլոյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Այդ որոշումը նա հիմնավորել է նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Զուլոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել առանց բացառության առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին եւ նախարարության ողջ աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար։ «Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի եւ միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար»,-գրել է նա:

Զուլոյանը նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ հաջողություններ ու պատկերացումների իրականացում է մաղթել:

Նելսոն Զուլոյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի մարտ ամսից: Ավելի վաղ՝ 2012-2017 թթ. ղեկավարել էր ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում