Հասարակական

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան. ավանդույթների, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ամսագրում հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի վերաբերյալ, ինչպես նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հոդվածը` նվիրված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական իրավիճակին և ԼՂ հիմնախնդրին:

Ամսագրում անդրադարձ է կատարվում նաև հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը, գինեգործության հազարամյա ավանդույթներին, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում