Քաղաքականություն

Տաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

 Տաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր, աշխատասեր մարդ է. ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կերպ բնութագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ լրագրողների խնդրանքով պատասխանելով այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը դյուրին է:

«Հանձին Նիկոլ Փաշինյանի, ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, ում հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությունն է՝ երկկողմանի ունենք հարգալից, կառուցողական աշխատանքային հարաբերություններ: Որևէ խնդիր չեմ տեսնում իր հետ աշխատելու հարցում, ընդհակառակը, կարծում եմ, որ կարող ենք շատ լավ աշխատել միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Մարտի 2-ին Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը պատգամավորներից կողմ է քվեարկել 90-ը, դեմ՝ 10-ը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում