Սպորտ

Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին:

«Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերին՝ չնայած 6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություն ստանա նրանից թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին: Մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով: Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից: Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում