ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թեկնածու է ընտրել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ նշված է. «Մայիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի քննարկմանն ու ընդունմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությանն ու առաջադրմանը:

Օրակարգում ընդգրկված հարցերը Ժողովի կողմից հաստատվել են միաձայն:

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սահմանված ժամկետում Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող բոլոր փաստաթղթերը տրամադրվել են Ազգային ժողովի նախագահին:

Հավելենք նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի միջամտում Դատավորների ընդհանուր ժողովի աշխատանքներին, քանզի այն դատավորների ինքնակառավարման մարմին է»:

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել